Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Գազպրոմ Արմենիան հերքում է ՊԵԿ հայտարարությունը
14/11/2018 19:35
Կիսվել

Գազպրոմ Արմենիան հերքում է ՊԵԿ հայտարարությունը

ՀՀ ՊԵԿ-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում «բացահայտված» առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ հրապարակման մասին

Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում «բացահայտված»՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբրև թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբրև թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տարիներ շարունակ լինելով Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողը մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր:

ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված «համեմատական հետազոտությունները» կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել Ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել Ընկերության բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ընթացքում որդեգրել է հրապարակային գործելաոճ, Ընկերությունը միանգամայն ողջունում է նման մոտեցումը և ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքում հրավիրում է մամուլի ասուլիս: Միաժամանակ, նպատակ ունենալով զերծ մնալ նշված հրապարակմանն առնչվող հարցերի միակողմանի մեկնաբանությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59