Կառավարությունը 10 մլն դրամ հատկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար
Կառավարությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրեց 10 մլն դրամ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
2018 թվականի հոկտեմբերի 25-ի ուժեղ քամու հետևանքով ամբողջովին քանդվել է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքը, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են դպրոց, վնասվում են շենքի պատերը և դասասենյակները, խաթարվում է դասապրոցեսը: Հաշվի առնելով, որ մոտեցող ձմռան հետևանքով դպրոցին կհասցվի ավելի մեծ վնաս, ինչն էլ կազդի դասապրոցեսի նորմալ ընթացքին, անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար տրամադրել 10 մլն դրամ: