Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ
15/11/2018 15:17
Կիսվել

Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում արդեն իսկ գործող 30 հեկտար պտղատու այգիներում կառուցել ամբողջովին նոր տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ մոտ 20 հեկտար, սառնարանային պահեստներ և ընդլայնել հյութերի արտադրամասը։ Ինտենսիվ այգիները համալրվելու են ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգով: Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը և կապահովի ծառերի արդյունավետ սնուցումը: Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 990 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 484 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` 110 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կառավարության որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Ըստ հիմնավորման՝ հիմնանորոգման կարիք ունեն «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ 10 տարուց ավելի է այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է այն պահել ուշադրության կենտրոնում: «Քրեակատարողական հիմնարկներում կան «ավանդույթներ», երբ պետբյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ում որևէ աշխատանք կատարելու համար, սակայն այն հաճախ իրականում կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին: Պետք է այս հարցում շատ հստակ լինի ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնդիրները լուծել: Նաև աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինենք գումարներ ծախսել»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Գործադիրի որոշմամբ 2019 թ. փետրվարի 17-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

 

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9