Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Փաստ. Տնտեսագիտականի ռեկտորից բացատրագիր են պահանջել. եզրահանգումը ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել
20/11/2018 10:27
Կիսվել

Փաստ. Տնտեսագիտականի ռեկտորից բացատրագիր են պահանջել. եզրահանգումը ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել

«Տևական ժամանակ է, ինչ հրապարակվում են տեղեկություններ, որոնցով կասկածի տակ է դրվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ գիտությունների դոկտորի աստիճան ունենալ–չունենալը»,- գրում է «Փաստ» օրաթերթը:

Թերթը ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ որեւէ ընթացք տրվե՞լ է այդ հրապարակումներին:

«Որոշ խնդրահարույց փաստեր գտել ենք, որի մասին էլ պարոն Աթոյանին տեղյակ ենք պահել: Նա մեզ խոստացել է բացատրագիր ներկայացնել: Սպասում ենք»,–մեզ հետ զրույցում ասաց Ս. Գոգյանը:

Հարցին, թե ե՞րբ են պահանջել բացատրագիրը, ե՞րբ է ներկայացնելու վերջնաժամկետը, եւ արդյոք այս ամբողջ ժամանակահատվածը բավարար չէր, Ս.Գոգյանը նախ պատասխանեց. «Հուլիսից սկսած զրուցում ենք այդ թեմայով»:

ԲՈԿ նախագահն այնուհետեւ շեշտեց՝ խոսքը հնուց եկած փաստերի մասին է, որոնց մասին այդքան հեշտ չէ միանգամից եզրակացություն տալ. «Տարբեր դիրքորոշումներ կան, ու քանի որ վերջին եզրահանգումն էլ ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել, այդ պատճառով էլ չենք շտապում»:

ԲՈԿ նախագահն ընդգծեց՝ կամ պետք է որոշ մարդիկ ներողություն խնդրեն, որ վարկաբեկել են, կամ էլ հակառակը պետք է լինի. «Դրա համար չենք շտապում եզրահանգում տալ, երբ կողմերն իրար հակառակ կարծիք ունեն»:

Հարցին, թե ռեկտորից փաստաթղթեր պահանջե՞լ են, նա պատասխանեց. «Մենք տեղյակ պահեցինք, որ Ռուսաստանի գրադարանում իր դոկտորականը բացակայում է: Նա խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով ու երեք օր անց այն հայտնվեց գրադարանի կայքում: Բայց այն, որ 20 տարուց ավելի ատենախոսություն չի եղել՝ փաստ է: Չի եղել գրադարանում, մեր արխիվում եւ մեզ մոտ՝ մեր փաստաթղթերի մեջ էլ չկա իր ատենախոսությունը»:

Նա նշեց, որ Կ. Աթոյանի ատենախոսությունը Ռուսաստանի գրադարանի արխիվ է մուտք արվել այս տարվա հուլիսի 31–ին, բայց Կ. Աթոյանը պաշտպանել է 1995թ.:

Սմբատ Գոգյանը նշեց, որ մնացած առումներով հստակ ինֆորմացիա չկա, որի մասին կարող են հրապարակել: Նշենք, որ փորձել էինք ԿԳ նախարարությունից պարզել՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի հարց այս պահին քննարկվո՞ւմ է: ԿԳՆ–ից պատասխանեցին, որ այդ հարցը ՀՊՏՀ կառավարման խորհրդի իրավասությունների շրջանակներում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12