Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Հայաստանը 5-րդ հորիզոնականում է՝ համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում
21/11/2018 12:20
Կիսվել

Հայաստանը 5-րդ հորիզոնականում է՝ համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի երկրների շարքում. այդ ցուցանիշը 2018թ. երկրորդ եռամսյակում կազմել է 29,98% (4-րդ տեղ) և առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։ Հայաստանին հարևան երկրներից քսանյակ է մտել Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։

2018թ. հուլիս-սեպտեմբեր․

1․ Վենեսուելա – 35,88%

2. Ալբանիա – 32,48%

3. Ալժիր – 32,41%

4. Բելառուս – 31,08%

5. Հայաստան – 29,16%

6. Ուկրաինա – 28,67%

7. Մոլդովա – 28,64%

8. Ադրբեջան – 26,67%

9. Ղրղզստան – 25,80%

10. Սերբիա – 25,38%

11. Մավրիտանիա – 24,89%

12. Ինդոնեզիա – 24,68%

13. Ռումինիա – 24,56%

14. Քաթար – 23,99%

15. Ղազախստան – 23.93%

16. Ֆիլիպիններ – 23,84%

17. Լիտվա – 23,70%

18. Ջիբութի – 23,70%

19. Լատվիա – 23,09%

20. Հոնդուրաս – 22,97%

Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 18,82%-ը երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 19,59%։

 «Թեև համացանցի միջոցով գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում նվազել է, այդ ցուցանիշը նշանակալի մեծ է համաշխարհային միջինից։ Դա նշանակում է, որ օգտատերերը պետք է զգոնություն պահպանեն հատկապես ոչ պաշտոնական կայքերից բովանդակություն ներբեռնելիս և ուշադիր լինեն համացանցի տարբեր կայքեր այցելելիս։ Համացանցում անվտանգության պատշաճ ապահովման  համար անպայման խորհուրդ է տրվում կիրառել վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծում»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համակարգիչների վարակման ռիսկի աստիճանը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամեն երկրում հաշվել է ընկերության պրոդուկտների այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ հաշվետու ժամանակաշրջանում վեբ-հակավիրուսն արձանագրել է վարակման փորձ։ Ստացված տվյալները հանդիսանում են այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշ, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Ընդ որում, հաշվի են առնվում Malware դասի վնասաբեր օբյեկտների գրոհները, և հաշվի չեն առնվում դեպքերը, երբ վեբ-հակավիրուսն արձանագրում է պոտենցիալ վտանգավոր և անցանկալի ծրագրերը, ինչպիսին են  RiskTool-ը և գովազդային ծրագրերը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41