Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Այսօրվանից շրջանառության մեջ դրվեցին երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամները
22/11/2018 13:00
Կիսվել

Այսօրվանից շրջանառության մեջ դրվեցին երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամները

Հայկական դրամի թողարկման 25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։Իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար: Դրանց շրջանառությամբ, սակայն, հին թղթադրամները կիրառությունից դուրս չեն գա՝ մինչև բնական մաշվածություն ստանալը:

Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ սկզբնական շրջանում տերմինալները չեն կարող ընդունել նոր թղթադրամներով կատարվող վճարումները՝ մինչև ծրագրային հարցը կլուծվի:

Եվրոներ թողարկող գերմանական ընկերության կողմից տպագրված նոր թղթադրամները հայկական շուկայում 3-4 անգամ ավելի երկար կծառայեն, քանի որ եռաշերտ են՝ բաղկացած թղթից և պոլիմերային նյութերի համակցությունից։

Ի դեպ, ՀՀ գլխավոր դրամատունը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի հենց այս օրն էլ ներկայացրեց նոր կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:

1 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2 000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5 000-ը` Վիլյամ Սարոյանի, 10 000-ը` Կոմիտասի, 20 000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50 000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին` հատված հուշարձաններից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:

 1993 թվականին հենց այդ օրը ազգային արժույթի ներդրմամբ Հայաստանում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52