Կենտրոնական բանկ․ Արթուր Ջավադյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինին
Այսօր Երևանում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինին: Կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, համագործակցության ընդլայնման եւ զարգացման հնարավորություններն ու ուղիները:
Ընդհանուր տեղեկատվություն
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն աջակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ 11 երկրների տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը հիմնականում վարկերի տրամադրման, երաշխիքների թողարկման և բաժնային ներդրումների միջոցով: Հայաստանի Հանրապետությունում Սևծովյան առևտրի և զարգացման բանկի ներդրումները սույն թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 226.6 մլն Եվրո: