Պաշտոնական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՀՀ կառավարությունը ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով բարձրացնում է նպաստների չափերը
29/11/2018 11:30
Կիսվել

ՀՀ կառավարությունը ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով բարձրացնում է նպաստների չափերը

ՀՀ կառավարությունը ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով բարձրացնում է նպաստների չափերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փոփոխության արդյունքում նախատեսվում է «Պետական նպաստներ մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։ Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։

Ներկայումս ծերության նպաստի չափը կազմում է 16000 դրամ, 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ,  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16000 դրամ։

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ սա չափազանց կարևոր նախագիծ է: «Սոցիալական առումով խոցելի խմբերը, ծերության նպաստ ստացողները, որոնք մինչ այժմ ստանում էին 16, 19 հազար դրամ, հունվարի  մեկից ստանալու են 25 հազար 500 դրամ: Սա այն անհրաժեշտ գումարն է, որն անհրաժեշտ է մարդուն չսովելու համար: ՀՀ-ն սոցիալական պետություն է և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ ու պետք է լավագույն ջանքերը գործադրենք, որպեսզի այդ պարտավորությունը որքան հնարավոր է արժանապատիվ կերպով իրականացնենք»,- ասաց Միրզոյանը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88