Իտալական i տառի հմայքը կամ ինչպես 600 դոլարով վաճառել կոշիկ, որն արժե 20 դոլար
Մատչելի կոշիկների վաճառքում մասնագիտացած ամերիկյան Payless խանութների ցանցը հետաքրքիր և զվարճալի մարքեթինգային ակցիա է իրականացրել։ DCX Growth Accelerator գովազդային գործակալության օգնությամբ Payless-ը Լոս Անջելեսի առևտրային կենտրոններից մեկում տեղակայված Armani-ի նախկին խանութում բացել է լյուքս դասի կեղծ խանութ, որն անվանել է Palessi: Palessi-ում վաճառքի են հանվել նույն կոշիկների մոդելները, որոնք վաճառվում են Payless-ում, սակայն մեկ տարբերությամբ՝ դրանց գները բարձրացված են եղել նվազագույնը 10 անգամ։
Խանութի բացման շքեղ արարողությունից հետո հաճախորդները հիացած են եղել Palessi-ի հոյակապ և թանկարժեք կոշիկներով։ Երեք ժամվա ընթացքում Palessi-ին վաճառել է 3,000 դոլարի կոշիկ։ Պատկերացրեք նրանց զարմանքը, երբ իմացել են, որ 600 դոլարով գնել են 20 դոլար արժողությամբ կոշիկ։
DCX Growth Accelerator գործակալության ներկայացուցիչը նշել է, որ նման զվարճալի ակցիայի միջոցով հաճախորդներին ցանկացել են ցուցացրել, որ Payless-ից մատչելի գնով կարելի է գնել որակյալ և նորաձև արտադրանք, հավելելով՝ ինչո՞ւ վճարել շատ, եթե կարելի է վճարել քիչ (անգլերեն՝ Pay less):