Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանում մեծացել է ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժինը
30/11/2018 10:58
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանում մեծացել է ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժինը

Հայաստանում 2018 թվականի հուլիս-սեպտեմբերին ֆիշինգի է ենթարկվել օգտատերերի 10,57% -ն՝ այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 10,06%։ Հայաստանին հարևան երկրներից Վրաստանում 2018 թվականի երրորդ եռամսյակում ֆիշինգի է ենթարկվել օգտատերերի 15,10% -ը (սա 9-րդ ցուցանիշն է ֆիշինգի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների շարքում), իսկ երկրորդ եռամսյակում նրանց բաժինը կազմել է 14,44%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների եռամսյակային հաշվետվությունների տվյալները։

2018 թվականի երրորդ եռամսյակում «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ ամբողջ աշխարհում կանխարգելվել է խարդախ էջեր օգտատերերի անցնելու 137 382 124 փորձ, ինչը 30 միլիոնով ավելին է, քան 2018 թվականի երկրորդ եռամսյակում։ Գրոհի է ենթարկվել աշխարհում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պրոդուկտների օգտատերերի ընդհանուր թվի 12,1%-ը։

Ինչ վերաբերում է ֆիշինգային գրոհների ենթարկված կազմակերպությունների խմբերին, ապա այդ ժամանակաշրջանում «Գլոբալ համացանցային պորտալներ» խումբը մնացել է առաջին տեղում, դրա բաժինը կազմել է 32,27% (+7,27 տոկոսային կետ)։ Այն կազմակերպությունների վրա գրոհների բաժինը, որոնց կարելի է միավորել «Ֆինանսներ» ընդհանուր խմբի մեջ (բանկեր՝ 18,26%, առցանց-խանութներ՝ 6,56%), վճարային համակարգեր՝  9,85%), կրճատվել է 1,03 տոկոսային կետով և կազմել 34,67%։ Իսկ ահա ՏՏ-ընկերությունները երրորդ եռամսյակում ավելի հազվադեպ են հայտնվել հարվածի տակ, քան երկրորդում. այս ընկերությունների վրա գրոհների բաժինը նվազել է 13,83%-ից մինչև 6,91%։

«Հայաստանում ֆիշինգի ենթարկված օգտատերերի բաժնի մեծանալը նշանակում է, որ երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրությունն աճում է: Նրանք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են օգտատիրոջն ստիպել տեղափոխվել ֆիշինգային բովանդակությամբ կայքեր։ Նման կայքերում կարելի է հայտնվել ֆիշինգային նամակի, սոցիալական ցանցերում և մեսենջերներում ֆիշինգային հաղորդագրության հղման վրա սեղմելու կամ վնասաբեր ծրագրի գործողության արդյունքում։ Հարկ է, որ օգտատերերն ուշադիր լինեն հղումներով անցնելիս և այս կամ այն բովանդակությունը ներբեռնելիս, ինչպես նաև կիրառեն հուսալի հակավիրուսային լուծում՝ հակաֆիշինգի և հակասպամի գործառույթներով»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41