Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Interbrand. աշխարհի ամենաթանկ բրենդները 2018
09/12/2018 20:40
Կիսվել

Interbrand. աշխարհի ամենաթանկ բրենդները 2018

Հայտնի Interbrand գործակալությունը հրապարակել է 2018թ. աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։

Հերթական անգամ 100 բրենդից բաղկացած ցուցակը գլխավորել է Apple կորպորացիան։ 2017թ. համեմատ Apple բրենդի արժեքն աճել է 16%-ով և կազմել 217.48 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Google-ն է, որը գնահատվել է 155.506 մլրդ դոլար։ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 10%-ով։ Եռյակը եզրափակում է Amazon-ը, որի բրենդն աճել է 56%-ով և կազմել 100.764 մլրդ դոլար։

Չորրորդ տեղում է Microsoft-ը, որը գնահատվել է 92.715 մլրդ դոլար՝ +16%։ Coca-Cola բրենդի արժեքը նվազել է 5%-ով և կազմել 66.341 մլրդ դոլար։ Samsung-ը վեցերորդ հորիզոնականում է՝ 59.89 մլրդ դոլար՝ +6%։ Յոթերորդ տեղում է Toyota-ն, բրենդի արժեքն աճել է 6%-ով և կազմել 53.404 մլրդ դոլար։ 8-րդ հորիզոնականում է Mercedes-Benz-ը՝ +2%՝ 48.601 մլրդ դոլար։ Իններորդ տեղում է Facebook-ը, որը գնահատվել է 45.168 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է 6% անկում։ Տանսյակը եզրափակում է McDonald’s-ը, որի բրենդը գնահատվել է 43.417 մլրդ դոլար, արձանագրվել է 5% աճ։

Եթե խոսենք ոլորտների մասին, ապա ամենամեծ ներկայացվածությունն ունեն Տեխնոլոգիական, Ֆինանսական և Ավտոմեքենաշինական բրենդները։

Ամենամեծ աճ արձանագրած բրենդները հետևյալն են. Amazon` +56%, Netflix` +45%, Gucci` +30%, salesforce` +23%, LOUIS VUITTON` +23%, PayPal` +22%, MasterCard` +19%, Adobe` +19%, Ferrari` +18%, Caterpillar` +18%:

Ցուցակում կա 5 նորեկ. Chanel` 25-րդ հորիզոնական՝ 25.005 մլրդ դոլար, Spotify` 92-րդ հորիզոնական՝ 5.176 մլրդ դոլար, Hennessy` 98-րդ հորիզոնական՝ 4.722 մլրդ դոլար, Nintendo` 99-րդ հորիզոնական՝ 4.696 մլրդ դոլար, Subaru` 100-րդ հորիզոնական՝ 4.214 մլրդ դոլար։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41