ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 11/12/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 485.13 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.19 դրամով և կազմել 553.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 7.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.81 դրամով և կազմել 617.04 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 17.29 դրամով և կազմել 19392.11 դրամ: Արծաթի գինն աճել է 1.71 դրամով և կազմել 225.93 դրամ: Պլատինի գինն աճել է 19.14 դրամով և կազմել 12306.26 դրամ: