Google-ը ներկայացրել է 2018 թ ամենաշատ փնտրված անուններն ու թեմաները
Google որոնողական համակարգը ներկայացրել է այն թեմաները, իրադարձություններն ու մարդկանց, որոնք ամենաշատն են փնտրվել 2018 թվականին։
2018 թ․ ամենափնտրված իրադարձությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որը անցկացվեց ամռանը, Ռուսաստանում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ամենաշատ փնտրված անունը Իգոր Ակինֆեևն է։
Օգտատերերը 2018 թ․ ամենաշատը փնտրել են Խաբիբ Նուրմագոմեդովի մասին տեղեկատվություն։
Մահացածների թվում որոնողական համագարգում հարցվել է Ստիվեն Հոկինգի մասին, իսկ ամենաշատը տրվել է «Ինչպե՞ս դառնալ բլոգեր» հարցը։ Օգտատերերն ամենաշատը փնտրել են «Իլոն Մասք» մեմը։
Իրադարձություններ, որոնք ամենամեծ հետաքրքրությունն են առաջացրել
Աշխարհի ֆուտբոլի առաջնությունը
Ձմեռային օլիմպիական խաղերը՝ Փհենչհանում
Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհը
Հաբիբ Նուրմագոմեդովի և Կոնոր Մակգրեգորի մենամարտը
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում
Մարդիկ, որոնց ամենաշատն են փնտրել Google-ում
Հաբիբ Նուրմագոմեդով
Մեգան Մարքլ
Նաստյա Ռիբկա
Պավել Գրուդինին
Խորվաթիայի նախագահ
Ամենաշատ փնտրված անունները՝ մահացածների թվում
Սթիվեն Հոքինգ
Իոսիֆ Կոբզոն
XXXtentacion
Օլեգ Տաբակով
Ստեն Լի
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։