Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՎիվաՍել-ՄՏՍ․ Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ
12/12/2018 16:19
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ

Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակարանամուտ է նշվել: Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, ձմռան երկրորդ տասնօրյակն ամենասպասվածն է դարձել նրանց համար: Նման ձեռքբերումը կարևոր է բոլորի՝ ծրագիրն իրականացնողների, շինարարության շուրջ համախմբված  կամավորների և երկարատև սպասումից հետո՝ տան տեր դարձածների համար:

Աթոյանները  կիսակառույց շինություն էին ձեռք բերել չորս տարի առաջ: Այդտեղ ապրելու՝  նրանց ձգտումն ավարտվել էր անհաջող փորձով. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում դիմացել էին ընդամենը երկու ամիս: Արամն իր ընտանիքով ստիպված էր եղել նորից վերադառնալ հայրական օջախ և ապրել եղբոր ընտանիքի հետ. 11 հոգով՝ նույն հարկի տակ:

«Երբ տունը գնեցինք, բոլորս շատ ուրախ էինք. համոզված էինք, որ ոչ միայն իմ, այլև եղբորս ընտանիքը տան տեր պիտի դառնար: Ծնողներս էլ կապրեին հանգիստ ու առանց նեղվածքի: Երկու ամիս կիսակառույցում ապրելու փորձերից հետո, ստիպված՝ կրկին հայրական տուն տեղափոխվեցինք… անհնար էր այդ պայմաններում ապրելը: Այս ծրագիրը միանգամից երկու ընտանիքի երջանկության պատճառ է դարձել: Էլ ի՞նչ կարող է երազել մարդը, եթե ոչ՝ իր սեփական անկյունն ու տանիքը: Շնորհակալ ենք»,-  ասել է ընտանիքի հայրը՝ Արամը:

Կիսակառույց տան շինարարական աշխատանքներին մասնակցել են նաև գործընկեր  կազմակերպությունների կամավորները: Նրանց աջակցությամբ, Աթոյանների կիսակառույցի  շինարարությունն ավարտվել է սեղմ ժամկետներում: Ընտանիքը բնակարանամուտը նշել է աջակցողների հետ:

«Այս ծրագիրը թույլ է տալիս աջակցել այնպես, որպեսզի խնդիրների մեջ հայտնված քաղաքացին դրանք հաղթահարի արժանապատվությամբ: Դա շատ կարևոր է մեզ համար: Մեր գործակցության հիմքում դրված է այդ չափանիշը: Նա, ում հաջողվում է դուրս գալ անհաղթահարելի թվացող վիճակից,  պետք է չկաշկանդվի նաև հետագայում: Մենք մերժում ենք անտարբերությունը և ակնկալում, որ բնակարանի տեր դարձած յուրաքանչյուր ընտանիք մեկընդմիշտ հրաժեշտ տա հուսահատությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական բնակարանամուտն ենք տոնում՝ ջերմ զգացողությամբ: Հանապազօրյա հացը սեփական քրտինքով վաստակող այս շինական ընտանիքը տարիների ընթացքում կորցրել էր սեփական տանիքն ունենալու հույսը: Այսօր նորոգվել է և՛ այդ  հույսը, և՛ ապագայի նկատմամբ լավատեսությունը: Կարող եմ արձանագրել, որ մեկ ընտանիքի աջակցելով՝ սա փաստացի երկու ընտանիքի խնդիր լուծելու հիանալի հնարավորություն էր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67