ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 12/12/18
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 485.12 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.51 դրամով և կազմել 549.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 7.31 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.37 դրամով և կազմել 608.05 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 7.19 դրամով և կազմել 19422.9 դրամ: Արծաթի գինն աճել է 1.64 դրամով և կազմել 228.34 դրամ: Պլատինի գինը նվազել է 4.04 դրամով և կազմել 12259.22 դրամ: