
Կառավարության պահուստային ֆոնդից 1,303.6 հազար դրամ կհատկացվի հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժման համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում որոշվել է, որ կառավարության պահուստային ֆոնդից 1,303.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով: