Պաշտոնական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը կընդունվի հանրային լայն քննարկումների արդյունքում
19/12/2018 14:28
Կիսվել

Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը կընդունվի հանրային լայն քննարկումների արդյունքում

 Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը կընդունվի հանրային լայն քննարկումների արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն այս տարի 10 օրով հետաձգվեց՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված: «Մենք խնդրել ենք արդարադատության նախարարությանը, ՀՀ վարչապետին, որպեսզի երկու ամսով հետաձգեն այս հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերջնական ընդունումն ու հաստատումը, որպեսզի հնարավորություն ընձեռվի մասնագիտական շրջանակներին խորը մասնակցություն ունենալ ռազմավարության միջոցառումների պլանի վերջնական տարբերակի մշակման հարցերում»,-ասաց  Զադոյանը՝ հավելելով, որ փետրվարին էլ նախատեսվում է կառավարության հետ մեծ աշխատաժողով անցկացնել, որի ընթացքում  միջազգային մասնագետները մասնակցություն կունենան հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնելու գործընթացին: «Ես բոլորին կոչ եմ անում մասնակցել քննարկումներին, որպեսզի վերջում ունենանք մի այնպիսի փաստաթուղթ, որը մեր քաղաքացիների կյանքում փոփոխություններ կբերի: Փաստաթուղթը կազմված է կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական հենասյուների հիման վրա՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն: Այս ձևաչափն, իրոք, հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ փաստաթուղթ ունենալ և դրա հիման վրա գործունեություն իրականացնել»,-նշեց նա:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003 թ. այդ օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում բարձր մակարդակի քաղաքական համաժողովի ժամանակ ստորագրվել է ՄԱԿ կոնվենցիա՝ ընդդեմ կոռուպցիայի:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00