Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Հրապարակ․ Եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ապա կարող են դրսից վարկեր չտալ
21/12/2018 10:52
Կիսվել

Հրապարակ․ Եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ապա կարող են դրսից վարկեր չտալ

«Մեր տեղեկություններով՝ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը IMF շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) և հիմնադրամների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա այդ կառույցներն անվանեց «ատկատներ, կոռուպցիա» սնող՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները մեզանում։

Մինչդեռ ԾԻԳ-երի հետ այս կազմակերպությունները ոչ միայն խոշոր ծրագրեր են իրականացնում, այլև հսկում են իրենց տրամադրած ֆինանսական միջոցների ծախսերը։ Եվ եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ապա ոչ միայն մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև օտարերկրացիներ, կզրկվեն աշխատանքից, այլև միջազգային ֆինանսական այս կազմակերպությունների բացասական գնահատականից հետո մեզ կարող են դրսից վարկեր չտալ, տրամադրած վարկերի գումարներն ավելի խստորեն հետ պահանջել, և առհասարակ՝ դրսից մեզ հետ համագործակցությունը կդադարեցվի, քանի որ այդ հարցերում ՀԲ-ի և ԱՄՀ-ի կարծիքը հաճախ վճռորոշ է լինում։

Մեր տեղեկություններով, այս կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԲ-ի, փորձել են ժամանակ առաջ ընդունելության մտնել ՀՀ վարչապետի մոտ՝ բացատրել, ներկայացնել իրենց գործը, սակայն, ի զարմանս իրենց, մերժվել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77