ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Հայկական երկաթուղին այսօր պատրաստ է եւ շարունակում է նախապատրաստվել Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում այդ ուղղությամբ երկաթուղային փախադրումներ իրականացնելուն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ ենթակառուցվածքների արդիականացման գործընթաց է սկսվել: Առաջին հերթին համապատասխան աշխատանքներ են իրականացվում Ախուրյան կայարանում: Այդ աշխատանքների համար ընկերությունն ընդհանուր առմամբ պատրաստվում է ներդնել շուրջ 900 մլն ռուբլի: