Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
«Զվարթնոց» և «Շիրակ» oդանավակայաններում 2018-2022 թթ կիրականացվի ավելի քան 38 մլն դոլարի ներդրում
27/12/2018 14:14
Կիսվել

«Զվարթնոց» և «Շիրակ» oդանավակայաններում 2018-2022 թթ կիրականացվի ավելի քան 38 մլն դոլարի ներդրում

ՀՀ կառավարությունը հաստատեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը: Ինչպես նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ մաստեր պլանի հաստատումը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»  ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից  մաստեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ 30-ամյա կառավարման ժամկետը:

Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է  կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ, ինչի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO-ի ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Արշակյանը նշեց, որ այդ պլանով, մասնավորապես, նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացնել վազքուղու ծածկույթի 2800 մետր երկարությամբ և 48 մետր լայնությամբ  հատվածի վերանորոգում: Դրան զուգահեռ տեղադրվելու են լուսազդանշանային համակարգեր: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023 թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018 թ:

«Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ: Վազքուղու վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է նաև օդանավակայանի շուրջ մոտ 12 կմ պարագծով պարսպի կառուցում: Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն ցանկապատի վրայով ու կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Նաև կտեղադրվեն տեսախցիկներ: Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է գնել նոր հակասառույցային և ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաև վառելիքի նոր մեքենաներ: Կատարվել է նաև բեռնային համալիրի ու ավտոտնտեսության շահագործման ուսումնասիրություն եւ պարզվել, որ անհրաժեշտություն կա նաեւ արդիականացնել այնտեղի մեքենաները եւ գնել նորերը:

Բացի այդ, նախատեսվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ, որից հետո Նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ «Էյրբաս Ա-320» և «Բոինգ Բ 757-200» տեսակի օդանավերի շահագործման համար. նախատեսվում է վերանորոգել հաշվառման սրահը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծել է, թե մաստեր պլանի նախագծում ամրագրված է նաև, որ կոնցեսիոները ողջունում  է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած՝ անցումը «Բաց երկնքի քաղաքականությանը» և պատրաստակամություն է հայտնել  իր մասնակցությունն ու օժանդակությունը բերել այդ քաղաքականության կայացման հարցում:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ օդանավակայանի հին շենքի քանդման հատվածը հանվել է մաստեր պլանից, քանի որ դրա վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ կազմակերպվեն:

Նա տեղեկացրեց, որ 2016-2017 թվականներին Գյումրիի օդանավակայանի ուղևորահոսքը 8 անգամ աճել է՝ հասնելով 105 հազարի, ինչը նաև գնագոյացման քաղաքականության արդյունք է:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44