2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գորգի արտադրությունը աճել է 59.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 24.3 տոննա գորգ, որը 59.9%-ով ավելին է նախորդ տարվա համանման ցուցանիշից։
Միևնույն ժամանակ գուլպեղենի արտադրությունը նվազել է 28.2%-ով և կազմել 9,202.6 հազար զույգ, տրիկոտաժեղենի արտադրությունը նվազել է 1.9%-ով և կազմել 3,982.3 հազար տոննա, բամբակյա գործվածքների արտադրությունը նվազել է 11.9%-ով և կազմել 3.7 տոննա։