Պաշտոնական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 92.42-5.93 WTI - 83.85-10.36
COMEX:  GOLD - 4857.60+1.40 SILVER - 81.74+3.98
COMEX:  PLATINUM - 2141.70+2.18
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.58-0.53 EUR/GBP - 1.1761-0.14
FOREX:  EUR/USD - 1.1761-0.14 GBP/USD - 1.3514-0.02
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58475.90+0.00 TOPIX - 3760.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.33+0.00 SSEC - 4051.43+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
18/04/2026  CBA:  USD - 373.34-0.47 GBP - 504.94-0.64
18/04/2026  CBA:  EURO - 440.35-0.56
18/04/2026  CBA:  GOLD - 58461+850 SILVER - 952.09-5.59
Նիկոլ Փաշինյան․ Տնտեսական փոփոխությունների գործընթացում կարևոր է քաղաքացիների մասնակցությունը
15/01/2019 11:30
Կիսվել

Նիկոլ Փաշինյան․ Տնտեսական փոփոխությունների գործընթացում կարևոր է քաղաքացիների մասնակցությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների արդյունքը տեսանելի կլինի այն ժամանակ, երբ կարձանագրվի քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և դա կկիրառվի տնտեսության մեջ: ՀՀ վարչապետը կարևորում է նաև քաղաքացիների մասնակցությունը երկրում տնտեսական փոփոխությունների գործընթացին:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Տնտեսության փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու: Այդ պայմաններում նրա կյանքը չի փոխվելու, կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը: Մենք Գյումրիից վեր կացանք, քայլելով եկանք Երևան: Երբ մարդիկ որոշեցին, որ իրենց քայլն են անում, տեղի ունեցավ փոփոխությունը: Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգի: Եթե քաղաքացիները մեզ հետ քայլեն, ապա այդ ժամանակ էլ արդյունքը կերևա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր սոցիալական նպաստներ ստացողներ կան, ովքեր ամիսը 1 մլն դրամի, 800 հազար դրամի վարկ են փակում: Այս իրականությունը պետք է փոխել:

Նա ներկայացրեց մի օրինակ, երբ խանութում կոնյակ է գնել և ՀԴՄ կտրոն իրեն չեն տվել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա խոսում է այն մասին, որ այդ մարդու կյանքում բան չի փոխվել:

«Մինչև վերջ կանգնել եմ, որ կտրոնը տան: Իրենց թվում է, որ պետք է շարունակեն հարկ չվճարել, բայց ասել, որ ճանապարհները լավը չեն, աշխատավարձները բարձր չեն: Մենք ասում ենք հետևյալը, մենք չենք ուտում ձեր հարկերը, բայց դուք պետք է դրանք վճարեք: Այո, հարկ չվճարողը նույնն է, ինչ կոռումպացված պաշտոնյան: Կան մարդիկ ասում են՝ վայ էնքան խեղճ ենք, ՀԴՄ կտրոնը չենք կարող տալ… դրա համար մենք անում ենք փոփոխություն, մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցողը կազատվի հարկերից: Միգուցե տեղին չհնչի, բայց այդ ՀԴՄ դիկտատուրան պետք է հաստատվի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այստեղ թացը չորից տարբերելու խնդիր կա: Բիզնեսին հարկային օրենսդրությունը շրջանցելու հնարավորություն չտալու համար, անհրաժեշտ է, որ բոլոր գործարքները ՀԴՄ-ով երևա, որպեսզի իրական շրջանառությունը պարզ լինի, այդ պարագայում իսկապես 24 մլն շրջանառություն ունեցողները ազատվեն հարկից:  Նա ընդգծեց, որ այդ դրույթը իմաստ կունենա, եթե բացառվեն ՀԴՄ չխփելու դեպքերը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը կարևորեց քաղաքացու դերը, ով հետևողական կլինի և կանի իր բաժին փոփոխությունը:

18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
58461
+850
Արծաթ
952.09
-5.59