Պաշտոնական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է
18/01/2019 15:10
Կիսվել

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է

 Իշխանությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է: Այն հավանաբար Ազգային ժողով կբերվի հենց առաջին նստաշրջանի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ իսկապես գործում ենք թափանցիկ և հրապարակային: Եվ երբ ասում ենք, որ քննարկումների փուլում է, ուրեմն քննարկումների փուլում է: Մենք ինտենսիվորեն՝ և գործադիրում, և գործադիր-օրենսդիր ֆորմատով ենք քննարկում կառուցվածքի հարցը: Վերջնական որոշում այս պահին չկա: Մասնավոր ենթադրություն կարող եմ անել: Քննարկումներից տպավորությունս այն է, որ Ազգային ժողովի առաջին  նստաշրջանում կբերենք կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը»,-ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նաև չբացառեց առաջին նստաշրջանում նախագիծն ԱԺ չբերելու տարբերակը: Նա նշեց, որ դեռ քննարկում են այդ հարցը:

Հունվարի 16-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ դեռ կառավարութան փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծ չի ներկայացվել խորհրդարան:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն                              

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն ֆինանսների նախարարություն:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88