Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայկ Մարության. Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա
23/01/2019 16:42
Կիսվել

Հայկ Մարության. Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Ընդգծելով քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանն արդար ու թափանցիկ գործելաոճ է պահանջել:

«Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ ներսում եղել են գործառույթներ, գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Նկատի ունեմ, որ բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, ընկերությունը պետք է հաշվետու լինի մեր քաղաքացիներին և բոլոր գործընթացներին պետք է քաղաքացիները տիրապետեն, ինչ է կատարվում, ոնց է կատարվում, ինչ գումարների մասին է խոսքը: Բացի դրանից, շատ լավ գիտեմ, որ կային ինչ-որ կից ՍՊԸ-ներ, որոնք սպասարկում էին այս ՓԲԸ-ն: Այսինքն այն գործը, որը պետք է ընկերությունն աներ, ուղարկում էին ինչ-որ ՍՊԸ-ների մոտ, որոնք, ի դեպ, ներսի մարդկանց բացած ընկերություններն էին և այդ ընկերությունները գումարներ էին աշխատում քաղաքացիների հաշվին: Էս պրակտիկան այսուհետ վերանում է»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն իրականացնում է գեոդեզիայի (տարածքների չափագրում), գլխավոր հատակագծերի, ինչպես նաև ինքնակամ շինությունների մասնագիտական եզրակացությունների տրամադրման ու մի շարք այլ գործառույթներ:

«Սահմանված ժամկետներում՝ որակյալ աշխատանք: Բնակչությունը պետք է գոհ մնա ընկերության աշխատանքից ու սպասարկումից». Երևանի քաղաքապետը ներկայացրել է այն հիմնական պահանջները, որոնց շրջանակում էլ այսուհետ իր գործունեությունը կշարունակի ծավալել ընկերությունը:

«Ես ուղղակի թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ինչ-որ մի ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա: Մենք ուշի-ուշով հետևելու ենք ընկերության գործունեությանը և, եթե մեկ ահազանգ եղավ, որ ինչ-որ մի պրոցես կա, վստահեցնում եմ ձեզ, մինչև վերջ ես գնալու եմ՝ պարզելու համար՝ ինչ է եղել, ով է եղել և ինչպես է եղել: Առանց հապաղելու, վստահեցնում եմ նաև, որ քրեական գործեր են հարուցվելու, իսկ ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում, որ նման դեպքեր ունենանք»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59