Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 100.25-0.91 WTI - 95.42-0.32
COMEX:  GOLD - 4720.40+0.06 SILVER - 80.40+0.88
COMEX:  PLATINUM - 2059.30-0.17
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 156.65-0.09 EUR/GBP - 1.1784+0.47
FOREX:  EUR/USD - 1.1784+0.47 GBP/USD - 1.3632+0.57
STOCKS RUS:  RTSI - 1101.49-0.24
STOCKS US: DOW JONES - 49609.16+0.02 NASDAQ - 26247.08+1.71
STOCKS US: S&P 500 - 7398.93+0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 62713.65-0.19 TOPIX - 3829.48-0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 26393.71-0.87 SSEC - 4179.95+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10233.07-0.43 CAC40 - 8112.57-1.09
STOCKS EUR:  DAX - 24338.63-1.32
08/05/2026  CBA:  USD - 369.01-0.27 GBP - 502-0.96
08/05/2026  CBA:  EURO - 434.14-0.35
08/05/2026  CBA:  GOLD - 56275+392 SILVER - 953.15+31.66
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ամենամեծ թվով բողոքներ է ստացել ապահովագրական ընկերությունների դեմ
24/01/2019 15:13
Կիսվել

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ամենամեծ թվով բողոքներ է ստացել ապահովագրական ընկերությունների դեմ

Ապահովագրական ընկերությունների դեմ նախորդ տարի քննության ընդունված գրավոր պահանջների թիվը եղել է 2115: Բողոքները հիմնականում վերաբերել են վնասը չհատուցելու դեպքերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի 10-ամյակին նվիրված ասուլիսում հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77 տոկոսով: Գրասենյակի կողմից 2018թ. քննության է ընդունվել թվով 2959 պահանջ, ինչը 77 տոկոսով գերազանցում է 2017-ի ցուցանիշին։  Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներն ամենամեծ տեսակարար կշիռն ունեն բողոքների թվում: Բողոքները հիմնականում վերաբերում են վնասը չհատուցելու դեպքերին, երբ հաճախորդներն ընկերություններից մերժում են ստանում: Երկրորդ խումբ բողոքները վերաբերում են մեղավորությանը, երբ փորձաքննությունը ցույց է տալիս, որ մեղավոր է այս կամ այն վարորդը, սակայն վարորդներից մեկը համաձյան չի լինում որոշմանը»,-ասաց Սարգսյանը:

 Հաշտարարը առանձնացրեց նաև վնասի անհամաձայնության հետ կապված բողոքները: Հաշտարարը նշեց սակայն, որ 2018-ին նկատել ենք մի փոքր բովանդակային փոփոխություն։ Օրինակ՝ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թվում տոկոսային հարաբերությամբ նվազել են վնասի չափի անհամաձայնությունների, ավելացել մեղավորության խնդիրների  հետ կապված բողոքները:

Նա նաև նշեց, որ բողոքների հանգուցալուծումը ավելի մեծ տոկոսային հարաբերությամբ լինում է  հօգուտ հաճախորդի: Մոտ 60 տոկոսը հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդների:

08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
56275
+392
Արծաթ
953.15
+31.66