ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 29/01/19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 486.54 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.39 դրամով և կազմել 556.65 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.34 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.21 դրամով և կազմել 640.43 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 321.21 դրամով և կազմել 20369.04 դրամ: Արծաթի գինն աճել է 6.41 դրամով և կազմել 245.35 դրամ: Պլատինի գինն աճել է 270.48 դրամով և կազմել 12686.17 դրամ: