Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Դավիթ Անանայան. պարգևավճարները տրվել են օրենքին համապատասխան
29/01/2019 21:18
Կիսվել

Դավիթ Անանայան. պարգևավճարները տրվել են օրենքին համապատասխան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում պարգևատրումները կատարվել են օրենքի տառին համապատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքային փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Քննարկման ընթացքում մանրամասնորեն պարզաբանում տրվեց պարգևատրումների, աշխատավարձերի, այն տեղեկության մասին, որը հրապարակման ենթակա է:Եղավ ամփոփ քննարկում:  Պարգևավճարները հիմնավորելու խնդիր չկար, կար պարզաբանումների խնդիր»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե պարգևավճարների հետ կապված արդյոք ամեն ինչ ճիշտ է կատարվել, Անանյանը միանշանակ դրական պատասխան տվեց: «Այո, կատարվել է «օրենքի տառին համապատասխան»:

Նա շեշտեց` սուտ են այն տեղեկությունները, թե 9 մլն, 8մլն կամ 7 մլն պարգևատրում է եղել: «Մենք իրավաբանների հետ աշխատում ենք` փորձելով այնպես  անել, որ հանրայնացնենք այն տեղեկությունը, որն այսօր հանրայնացնելու հնարավորություն չունենք: Պատգամավորները ևս ասացին, որ առաջիկայում  պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի», – եզրափակեց ՊԵԿ նախագահը:

«Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 29-ին աշխատանքային փակ քննարկում էր անցկացնում ՀՀ ազգային ժողովում: Հրավիրել էին նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Աշխատանքային փակ քննարկմանը պարգևավճարների հարցն էր:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էի շրջանառվում, թե Պետական եկամուտների կոմիտեում դեկտեմբեր ամսին մեծ չափերով պարգևատրումներ են եղել:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59