Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տիգրան Ավինյան. Գազի սակագնի վերաբերյալ ՀՀ կառավարության բանակցությունները դեռ ընթացքի մեջ են
30/01/2019 13:31
Կիսվել

Տիգրան Ավինյան. Գազի սակագնի վերաբերյալ ՀՀ կառավարության բանակցությունները դեռ ընթացքի մեջ են

Ներքին սպառողի համար գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը դեռ բանակցությունների մեջ է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բանակցություններն ընթացքի մեջ են, և այս պահին որևէ նոր բան չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ, գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն խոսել ենք»,-ասաց Ավինյանը:

Հարցին՝ թե «Գազպրոմ Արմենիան» ինչի հաշվին է կատարելու ֆինանսավորումը, որ Հայաստանում սպառողի համար գազի սակագինը չթանկանա, Աղվանյանը նշեց, որ տարբեր բաղադրիչներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին գինը սպառողի համար: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման: «Եվ այդ կոմպոնենտների ու օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին, ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»,-նշեց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ բանակցություններն ընթացի մեջ են, և երբ տեղեկություն լինի, հանրությանը կտեղեկացնենք:

«Գազպրոմ» ընկերությունը 2019թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52