Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
168 ժամ. Գազպրոմ Արմենիայում սկսել են կոպեկները հաշվել
31/01/2019 10:31
Կիսվել

168 ժամ. Գազպրոմ Արմենիայում սկսել են կոպեկները հաշվել

«Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բոլոր գրասենյակներում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել եւ հայտարարվել է, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում: Ղեկավար կազմի ցուցումով հայտարարվել է, թե քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլեւս վնասով է աշխատում, իրենք հարկադրված են տեսուչների համար աշխատանքային նոր ռեժիմ սահմանել, մինչեւ Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի:

Իսկ նոր ռեժիմը նշանակում է՝ կրկնակի բաժանորդների ցուցակների վերանայում. յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությունը մարում է սպառած գազի վարձերը, տեսուչները պարտավոր են վերջնական ցուցակներում զտել մնացորդ թողած բաժանորդների ցանկը եւ վերադառնալ տուն առ տուն՝ պահանջելու կոպեկներով մնացորդը:

Ի դեպ, սրանք հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով եւ թղթադրամներով մուտք անելիս՝ զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամները վճարել: Պարզվում է՝ այս դրամների հանրագումարն էական նշանակություն ունի այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանից մատակարարվող գազի գնի վերաբերյալ պայմանագիրը, եւ հունվարի 1-ից 1 խմ-ի համար 15 դոլարով թանկացած գազի ծախսը ռուսական կողմը որոշել է կոմպենսացնել ստացած եկամտի հաշվին, մինչեւ կողմերը նոր պայմանագիր կկնքեն:

Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ վճարումների դեպքում մինչեւ հազար դրամի հասնող մնացորդն իրականում արձանագրվում է անձի վարկային պատմության էջերում՝ աքռայում, ինչը կարող է խոչընդոտող հանգամանք լինել բանկային գործարքների եւ այլ դեպքերում», – գրում է 168 ժամը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52