
Վիվասել-ՄՏՍ. Վրաստանի տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով: Դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների մասով:
Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը: