
Հակոբ Արշակյանը հրաժարական չի տվել
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հերքում են նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տարածված լուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրառում է կատարել: «Հարգելի՛ լրագրողներ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է գրառման մեջ: