Ժամանակ. Ինչու է արժեզրկվում դրամը. ԿԲ-ն փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով
«Չնայած ԿԲ բոլոր հավաստիացումներին, թե մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է, երեկ դրամի փոխարժեքի հերթական արժեզրկման ականատեսը դարձանք:
Բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ ԿԲ-ն դրամի փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով՝ թույլ չտալով, որ բանկերը դոլար գնեն, եթե անգամ դրա պահանջարկը կա: Եթե նախկինում ԿԲ-ն դրամի փոխարժեքի վրա ազդում էր արտարժութային ինտերվենցիաներով, հիմա այդ ֆինանսական գործիքին դիմելու հնարավորությունը եւս սահմանափակ է՝ արտաքին պահուստների վատ վիճակի պատճառով», – գրում է «Ժամանակ» օրաթերթը: