Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Հայկական ընկերությունը կնքել է պայմանագիր McDonald's -ի հետ
13/02/2019 15:46
Կիսվել

Հայկական ընկերությունը կնքել է պայմանագիր McDonald's -ի հետ

Հայկական արմատներով միջազգային ճանաչում վայելող Menu Group ընկերությունը, որն իր մեջ միավորում է Menu.am, Menu.ge, Menu.by բրենդերը, կնքել է պայմանագիր «McDonald’s (ՄակԴոնալդս) Բելառուս»-ի հետ և մեկնարկել սննդի առաքման համատեղ նախագիծ: Սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ հանրահայտ McDonald’s  բրենդը, չունենալով սեփական առաքման ծառայություն, մինչ օրս չի համագործակցել սնունդ առաքող ոչ մի ընկերության հետ:

Բելառուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ժամանել է Մինսկ, որպեսզի McDonald’s-ից անձամբ առաքի առաջին պատվերները:

«Մենք անչափ ոգևորված ենք նման համաձայնության ձեռբերմամբ, ինչը հնարավորություն կտա գոհացնել Մինսկի և Վիտեբսկի մեր հաճախորդների պահանջները: Հուսով ենք, որ համագործակցության այս մոդելը կտեղափոխենք Բելառուսի նաև այն շրջանները, որտեղ գործունեություն է ծավալում Menu.by-ը»- նշել է Վահան Քերոբյանը:

Փետրվարի 5-ին Menu.by-ի միջոցով ՄակԱռաքման մասին լուրը Բելառուսում ամենաշատ տարածում գտած նորությունը դարձավ: Բելառուսի շուրջ 20 ԶԼՄ, որոնց թվում նաև թոփ-5-ը,  հրապարակեցին այս աննախադեպ լուրը, իսկ երկրի առաջատար երկու հարթակները հավաքեցին 85,000+ և 78,000+ դիտումների քանակ: Բելառուսական հայնի բլոգները նույնպես բարձրաձայնեցին իրադարձության մասին, որոնցից ամենալայն տարածումն ունեցող KOKO.BY-ը հավաքեց 50,000 դիտում և շուրջ 10,000 լայք:

Հիշեցնենք, որ Մենյու Գրուպը Բելառուսում սկսել է իր գործունեությունը 2016թ.-ի նոյեմբեր ամսին և մինչ օրս, անխոս, համարվում է  շուկայի առաջատարը՝ առաջարկելով առաքում 300 և ավել ռեստորաններից, սրճարաններից և մասնագիտացված խանութ սրահներից, ինչպես Մինսկում, այնպես էլ Բրեստում, Մոգիլյովում, Վիտեբսկում, Գրոդնոյում և Գոմելում:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58