Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Վիվասել-ՄՏՍ. Տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել՝ Հայաստանում
13/02/2019 17:10
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել՝ Հայաստանում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում կան անհրաժեշտ պայմաններ և բավարար սնունդ` կենսաբանների և կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար:

Կովկասյան հովազի և վայրի այլ կենդանատեսակների շարժի տեսագրությունները կարևոր փաստեր են՝ տարածքի պահպանությանն ուղղված քայլերը վերլուծելու և գնահատելու համար:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկերների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» (World Land Trust)-ի աջակցությամբ, 2011 թվականից հստակ քայլեր է իրականացնում մեր երկրում բնության և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված նորագույն «թակարդ»-տեսախցիկներն էապես նպաստում են անհրաժեշտ մշտադիտարկումների կատարմանը: Դրանց օբյեկտիվները տարբեր ժամանակ հասցրել են ֆիքսել շատ կենդանիների՝ բեզոարյան այծերի, գորշ արջի, գառնանգղերի, լուսանի, անտառակատվի, գայլերի, վարազների և աղվեսների շուրջօրյա շարժը: Վերջին դիտարկումները հատկապես կարևոր ձեռքբերում են: Նկարահանման տեղանքը չի նշվում՝ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:

Արդեն 8 տարի տարածքը գտնվում է հիմնադրամի վերահսկողության տակ, ինչը բացառում է որսագողության, ապօրինի անտառահատումների և մարդու գործունեության բացասական ազդեցության հնարավոր դեպքերը: Այս առումով էապես կարևորվում է համագործակցությունը թե՛ պետական մասշտաբով՝ Բնապահպանության նախարարության հետ, թե՛ միջազգային գործընկերներների հետ, և թե՛ ներքին շրջանակներում՝ բնապահպանական տարբեր հիմնադրամների միջև:

Հովազի պահպանման գործում էական դեր ունեն հեռավոր, այդ թվում՝ սահմանային համայնքները: Կենդանու այս տեսակը գտնվում է մշտական միգրացիայի ու տեղաշարժի մեջ: Կովկասյան հովազը մեկ օրում կարող է անցնել հարյուրավոր կիլոմետրեր: Նրա պահպանման կարևորությունն ու նշանակությունը գիտակցող համայնքները կարող են անգնահատելի աջակցություն ցույց տալ կենդանու պահպանության հարցում:

Տարբեր կենդանատեսակների համար ապաստարանն ապահով կենսամիջավայր է   դարձել՝ լինելով միգրացիոն միջանցքի մի մաս: Էապես ավելացել է մի շարք տեսակների, մասնավորապես՝ բեզոարյան այծերի գլխաքանակը: Սա հատկապես կարևոր է, քանի որ կովկասյան հովազի ներկայությունն առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդի առկայությամբ: Ըստ առկա տվյալների, Հայաստանի տարածքում «թակարդ»-տեսախցիկներով հնարավոր է եղել նկատել ընդամենը 3-5 առանձնյակի:

Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից, երբ առաջին անգամ ձյան վրա նկատվեցին հովազի առաջին ոտնահետքերը: Կենդանու մազափնջի գենետիկ ստուգումներն հավաստեցին, որ դրանք պատկանում են հովազին: Արդեն 2013 թվականին տեղադրված տեսախցիկներն երեք անգամ տեսագրել են տարածքում բնակվող արու հովազին, արդեն երկրորդ հովազին հաջողվել է   տեսագրել  2018-ին և 2019-ին հունվար ամսին:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84