Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների կենտրոններում ու գրասենյակներում
14/02/2019 15:33
Կիսվել

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների կենտրոններում ու գրասենյակներում

Google ընկերությունը որոշում Է ընդունել այս տարի ավելի քան 13 մլրդ դոլար ներդնել Միացյալ Նահանգների տարածքում տվյալների մշակման նոր կենտրոնների ու գրասենյակների կառուցման եւ գործողների արդիականացման գործում: Ինչպես փետրվարի 13-ին հայտնել Է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչային, խնդիրն այն Է, որ ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդլայնվի մինչեւ երկրի 24 նահանգներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք հայտարարում ենք 2019 թվականի ընթացքում ԱՄՆ-ի տվյալների կենտրոններում ու գրասենյակներում ավելի քան 19 մլրդ դոլար ներդնելու մասին. այդ ընդլայնումը կվերաբերի 14 նահանգների: Նոր ներդրումները մեզ թույլ կտան վարձել տասնյակ հազարավոր աշխատակիցներ եւ 10 հազարից ավելի շինարարների ապահովել զբաղվածությունն ապահովել Նեբրասկայում, Նեւադայում, Օհայոյում, Տեխասում, Օկլահոմայում, Հարավային Կարոլինայում եւ Վիրջինիայում: Հաշվի առնելով այդ ներդրումները՝ Google-ն իր տունը կունենա միագումար 24 նահանգում, ներառյալ տվյալների մշակման կենտրոնները՝ 13 հանրակցություններում»,-ճշտել Է Փիչային, նշելով, որ իր ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ շրջանառության ծավալները մեծացնում Է առավելապես ԱՄՆ-ի՝ Կալիֆոռնիայի հյուսիսից դուրս գտնվող շրջանների հաշվին, որտեղ տեղավորված Է «որոնիչի» կենտրոնակայանը: Փիչային հիշեցրել Է, որ անցյալ տարի ընկերությունը նույն այդ նպատակներով ներդրել Էր ավելի քան 9 մլրդ դոլար: Միացյալ Նահանգներում Google-ի գործունեության ընդլայնումը թույլ Է տվել ժամանակավորապես աշխատանքի տեղավորել 10 հազարից ավելի մարդու: Ընկերությունը ճիշտ Է համարում այդ քաղաքականությունը, որը թույլ Է տալիս նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը համատեղել ապրանքների ու ծառայությունների կատարելագործման հետ, որոնք նախատեսված են մարդկանց ու ձեռնարկությունների համար:

Google-ը հանրային կորպորացիա Է, որը ներդրումներ Է անում ինտերնետ-որոնման եւ գովազդային տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես նաեւ զբաղվում Է առցանց-ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ: Ընկերությունը, որն ստեղծվել Է Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից, առաջին անգամ որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել Է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ Alphabet հոլդինգի բաղկացուցիչ մասն Է: Նրա կենտրոնակայանը գտնվում Է Մաունթին-Վյու քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31