
Ժամանակ. Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են. Պատճառը հայտնի է
«Հայաստանի երկու՝ Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել:
Խնդիրը եղել է նաեւ նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է:
Վրաստանն արգելել է իրանական ցեմենտի ներմուծումը, եւ վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները», – գրում է Ժամանակ օրաթերթը: