Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Արմսվիսբանկ. ՓՄՁ և էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ կնքվել են վարկային պայմանագրեր
20/02/2019 10:39
Կիսվել

Արմսվիսբանկ. ՓՄՁ և էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ կնքվել են վարկային պայմանագրեր

19.02.2019թ-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է ՓՄՁ  և GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում վարկավորման 2 նոր պայմանագիր, ընդհանուր` 10 մլն Եվրո գումարի չափով:

ՓՄՁ վարկավորման շրջանակում Բանկն իր հաճախորդներին կառաջարկի մրցունակ պայմաններով բիզնես վարկեր՝ ՀՀ դրամով և մինչև 5 տարի մարման ժամկետով:

GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում Բանկը հաճախորդներին կառաջարկի էներգախնայող նախագծերի ֆինանսավորում` մինչև 7 տարի մարման ժամկետով` արտոնյալ պայմաններով: Ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանը եւ մեղմացմանը ուղղված ներդրումների համար: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակներում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ անվճար տեխնիկական աջակցություն և որոշակի պահանջների բավարարման դեպքում նաև ետ ստանալ վարկի գումարի մինչև 20%-ի չափով cashback` Scaling-Up Renewable Energy Programme (SREP) ծրագրի շրջանակում տրամադրվող Strategic Climate Fund (SCF)-ի գրանտային միջոցների շնորհիվ:

Նշենք, որ էներգաարդյունավետության ոլորտում ծրագրերի ֆինանսավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը, որի նպատակն է եղել նպաստել մեր ապագայի բարելավմանը եւ պաշտպանությանը:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունը ակտիվ զարգացել է  «ՓՄՁ վարկավորման», «Առևտրի ֆինանսավորման», «Կովկասի էներգաարդյունավետության» ծրագրերի և միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով և արդյունքում կնքվել է 5 պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 35մլն ԱՄՆ դոլար:

Որպես ՎԶԵԲ-ի հետ համագործակցության զարգացման հավաստիացում՝ 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28