Ֆինանսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Ucom. Հայկ Եսայանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկումը
22/02/2019 13:55
Կիսվել

Ucom. Հայկ Եսայանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկումը

Փետրվարի 19-ին Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում զրույց անցկացրեցին «Տեխնոլոգիաները հանուն կրթության» խորագրի ներքո։

Բանախոսները կիսվել են կրթության մեջ և աշխատանքում կիրառվող տեխնոլոգիաների կարևորության, ժամանակին համընթաց քայլելու և աշխատանքն ու կրթության գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու իրենց փորձով։ Քննարկմանը մասնակցել են հարյուրից ավելի երիտասարդներ, ապագա և գործող ստարտափերներ, ուսանողներ, տեխնիկական ու կրթական ոլորտների փորձագետներ։

Ucom. Հայկ Եսայանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկումը

«Ստարտափ հիմնելու համար պետք է ունենալ գաղափար, որին ոչ ոք չի հավատում, և ջանասիրաբար անել ամեն ինչ, որ այն իրականանա», – իր փորձով է կիսվել Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Շատ կարևոր է թիմը, որի հետ աշխատում ես՝ նույն ուղղությամբ նայելու, իրար մտքերը և ասելիքը ճշգրիտ հասկանալու, նույն կրթական մակարդակում գտնվելու, ինքնակրթվելու, փոփոխվող միջավայրում արագ կողմնորոշվելու կարողություններով օժտված, լավ իմաստով «գժերի» թիմը», – անկեղծացել է նա։

«Կրթական ոլորտը  տարբեր է իր սպեցիֆիկայով՝ այստեղ շատ բաներ պահանջում են ավելի համակարգային մոտեցում։ Բայց այս մի քանի տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ որքան նորարար եւ տեխնոլոգիաներով հագեցած լինեն մեր գործողությունները, այնքան արագ մենք կկարողանանք հասնել աշխարհի սրընթաց զարգացմանը։ Մեր երեխաներին պետք է հենց դպրոցից սովորեցնել ինչպես կիրառել տեխնոլոգիները հանուն կրթական գերազանցության, որ աղբյուրներից օգտվել, ինչպես մասնագիտական ու այլ օգտակար գրականություն որոնել», – նշել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։  

Հավելենք, որ զրույցների այդ շարքը մեկնարկել էր դեռ նախորդ տարի՝ մարզային դպրոցներ այցելությունների ժամանակ և շարունակական բնույթ է ունենալու։

Ucom. Հայկ Եսայանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկումը

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11