Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
2019-ի 2 ամիսներին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 104.9%-ով
04/03/2019 21:38
Կիսվել

2019-ի 2 ամիսներին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 104.9%-ով

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը:

«Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության ապահովումն է: Եթե մեր բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, ապա սա առաջնային կետն է, որ պետք է պարտադիր լուծենք: Յուրաքանչյուր գործողություն պետք է բխի քաղաքացիների անվտանգության ապահովումից», – ընդգծել է քաղաքապետ Մարությանն ու վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ըստ ոլորտների արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք այս կամ այն կերպ սպառնում են բնակիչների առողջությանն ու անվտանգությանը:

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին էլ հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ:

«Այս կերպ մենք առաջին հերթին կապահովենք աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև երթևեկության կազմակերպման համար խոչընդոտներ չեն լինի: Պետք է այս մշակույթը ձևավորենք մայրաքաղաքում»,- նշել է քաղաքապետը:

Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար մայրաքաղաքում կավելացվի աղբամանների թիվը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր քաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:

Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենաներից այսօր 14-ն է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները:

Ամփոփվել են 2019թ. հունվար և փետրվար ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 104.9 %: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.5 %-ով:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44