Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի մոբայլ օգտատերերի վրա բանկային տրոյական ծրագրերի գրոհները հաճախակիացել են
07/03/2019 15:15
Կիսվել

Հայաստանի մոբայլ օգտատերերի վրա բանկային տրոյական ծրագրերի գրոհները հաճախակիացել են

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ը 2018 թվականին բախվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ 2017 թվականին նրանց բաժինը կազմել է միայն 0,12%։ Ադրբեջանում 2018 թվականին նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,43%-ը՝ 2017 թվականի 0,14%-ի փոխարեն, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 42% և 0,05%։

Մոբայլ բանկային տրոյացիները գողանում են բանկային քարտերի և հավելվածների տվյալները։ Դրանցից շատերը կարողանում են բանկային հավելվածի ինտերֆեյսի (միջերես) վրայից ցույց տալ իրենց ինտերֆեյսն այնպես, որ օգտատիրոջը թվում է, թե ինքը տվյալները մուտքագրում է բանկային հավելված, իսկ իրականում դրանք տալիս է տրոյացուն, որի տերերը գողացած տվյալները կօգտագործեն օգտատիրոջ հաշվից գումար դուրս բերելու համար։ Մոբայլ բանկային տրոյացիները նաև հաճախ ձեռք են գցում բանկերի հաստատման ծածկագիր կամ միջոցների դուրս գրման տեղեկատվություն պարունակող SMS-ները։ Որոշ  վնասաբեր ծրագրեր էլ ստեղծում են այն հավելվածների պատուհանները, որոնք կարող են պահանջել օգտատիրոջ բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ քարտի դարձերեսին գտնվող CVV-ծածկագիրը։ Այնուհետև ծրագիրը ձեռք է գցում բանկի SMS-ը և ուղարկում իր տերերին, որպեսզի նրանք կարողանան զոհ դարձած օգտատիրոջ անունից գործարքներ կատարել իրենց սարքից։

Բանկային և այլ մոբայլ տրոյացիներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական այնպիսի խանութներից, ինչպիսին Google Play-ն է. դա անվտանգության լիարժեք երաշխիք չի տա, բայց այնտեղ տրյացիները հաստատ շատ ավելի քիչ են, քան պաշտոնական հարթակներից դուրս։ Նաև խորհուրդ է տրվում սարքի կարգավորումներում ընդհանրապես արգելել կողմնակի աղբյուրներից  ծրագրային ապահովման տեղադրումը։ Հարկ  է նաև չմոռանալ համակարգի և հավելվածների թարմացումների տեղադրման մասին. դրանցով մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել հանցագործները։  Նաև անհրաժեշտ է լավ մտածել մինչև նամակի կամ SMS-ի ինչ-որ կասկածելի հղումով անցնելը, և պետք է հավելվածներին տրամադրել միայն այն թույլտվությունները, որոնք իսկապես անհրաժեշտ են դրանց աշխատանքի համար։ Հարկ է մոբայլ սարքում կիրառել հուսալի հակավիրուս և կանոնավոր կերպով ստուգել համակարգը. այն կհայտնաբերի և կվնասազերծի կասկածելի օբյեկտները, ինչպես նաև չի թողնի, որ օգտատերը մտնի վնասաբեր կայքեր։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52