Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Երևանում քննարկել են ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները
20/03/2019 13:39
Կիսվել

Երևանում քննարկել են ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները

Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին մարտի 20-ին քննարկում են ծավալել ոլորտի մասնագետներն ու փորձագետները; «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:

Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանի հավաստմամբ` Հայաստանի ատոմային էներգետիկայի առանցքային նախագծերից է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգումը: «Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները: Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են   ավելի քան 1000 տոննա սարքավորումներ»,-նշեց նա՝ հավելելով, որ 2019 թվականին նախատեսվում է երկրորդ տուրբոգեներատորի տեղադրման աշխատանքները: Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն էլ, խոսելով վառելիքի արտահանման և վերամշակման պիլոտային նախագծից, ընդգծեց, որ վերամշակվող վառելիքի նույնիսկ մեկ անգամյա տեղափոխումը Ռուսաստան թույլ կտա տեղ ազատել աշխատած միջուկային վառելիքի պահպանման համար:

«Պիլոտային ծրագիրը ոչ միայն ունի ռազմավարական նշանակություն, այլև շատ հետաքրքիր է Հայաստանի համար»,-հավելեց նա:

Քննարկման մասնակիցները կարևորել են ԱԷԿ-ին փոխարինող հզորությունների  ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա աշխատած միջուկային վառելիքի ծավալների նվազեցման հնարավորությունները, ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերները:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64