Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Երևանի 2019 թվականի բյուջեի ավելացումը կուղղվի Երևանի ճոպանուղու, մետրոյի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը
22/03/2019 20:59
Կիսվել

Երևանի 2019 թվականի բյուջեի ավելացումը կուղղվի Երևանի ճոպանուղու, մետրոյի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը

Երևանի 2019 թվականի բյուջեում լրամշակման արդյունքում 8 միլիարդ դրամի հավելում կլինի, ինչի արդյունքում բյուջեն կկազմի 91.1 միլիարդ դրամ՝ 83.1 միլիարդ դրամի դիմաց:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունների համաձայն՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի եկամուտների մասում տեղական տուրքերը նախատեսվում է ավելացնել 75 միլիոն 400 հազար դրամով՝ Երևան համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար:

«Նախագծով առաջարկվում է «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել 80 միլիոն 576 հազար դրամով, որից՝  էներգետիկ ծառայություններ հոդվածով՝ 5 միլիոն 125 հազար դրամի նվազեցում, ապահովագրական ծախսեր հոդվածով՝ 443 հազար դրամի ավելացում, ինչը պայմանավորված է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գների բարձրացմամբ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է «Նախագծային աշխատանքներ» ծրագրին ավելացնել 38 միլիոն 257 հազար դրամ, Երևան քաղաքի ճոպանուղու, մետրոյի նոր կայարանի և վարչական շրջաններում նոր կապիտալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Նախագծով առաջարկվում է 90 միլիոն հատկացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով։

« 225 միլիոն դրամով կավելացվի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագիրը, որից 140 միլիոն դրամը Երևանի 2801-ամյակին նվիրված Էրեբունի-Երևան միջոցառման, իսկ 35 միլիոն Տիգրան Մանսուրյան-80, Արթուր Մեսչյան-70, Երվանդ Մանարյան-95, Տիգրան Հեքեքյան-60, Ռուբեն Ադալյան-90, Ռոբերտ Ամիրխանյան-80, Պատանի հանդիսատեսի թատրոն-90, Դրամատիկական թատրոն-50 հոբելյանական ամյակներին նվիրված միջոցառումների, 35 միլիոն դրամ «Երևանյան օրերը Արցախում, Գյումրիում, Վանաձորում» միջոցառումների իրականացման, իսկ 15 միլիոն դրամը հասարակական կազմակերպություններին նվիրատվության համար, ինչը 2018 թ. փաստացի ծախսի նկատմամբ պակաս է 125 միլիոն 215 հազար դրամով»,-ասաց նա՝ հավելելով, որ «Թատրոնների հիմնանորոգում» ծրագրին նախագծով առաջարկվում է 157 միլիոն 413  հազար դրամ հատկացնել` Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնանորոգման համար:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44