Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Տնտեսական ու հասարակական «հեղափոխության» կենտրոնում. «Մտքերի գագաթնաժողով»-ն ազդարարել է Հայաստան գալու մասին
26/03/2019 17:11
Կիսվել

Տնտեսական ու հասարակական «հեղափոխության» կենտրոնում. «Մտքերի գագաթնաժողով»-ն ազդարարել է Հայաստան գալու մասին

Հայաստանը, որը փոքր երկիր է, սակայն ունի մեծ մարդկային կապիտալ, հանդես է գալիս մեծ հավակնություններով՝ հաստատելու աշխարհում իր դերը՝ հաշվի առնելով այդ երկրի ավանդական ներուժը գիտական կատարելության, ստեղծարարության և մտավոր կարողությունների ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» («Summit of Minds») պաշտոնական կայքը, որն արդեն պաշտոնապես հրապարակել է տեղեկատվություն հունիսին Դիլիջանում անցկացվելիք «Հայկական մտքերի գագաթնաժողով»-ի («Armenian Summit of Minds») վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-9-ը կհյուրընկալի «Հայկական մտքերի գագաթնաժողովը»:

Ներկայացնելով Հայաստանի պատմությունը՝ որպես հնագույն քաղաքակրթության բնօրրան, որը հարուստ է պատմական ու մշակութային ավանդույթներով, ունի 2800-ամյա մայրաքաղաք, առաջինն է աշխարհում, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, իսկ 405 թվականին արդեն ունեցել է իր այբուբենը՝  «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչներն ընդգծում են, որ այսօր երկրի երիտասարդ սերունդն ակտիվորեն ներգրավված է սեփական ապագայի կառուցման ու զարգացման գործում:

«Ի շահ ողջ տարածաշրջանի՝ պատրաստ լինելով տարբեր ազգերի համար ծառայել իբրև կենսական կամուրջ՝ Հայաստանը տնտեսական ու հասարակական «հեղափոխության» կենտրոնում է: Եվ այս հարցում երկիրն ունի իր ընկերների աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող է աշխարհը ներդրում ունենալ Հայաստանում ու տարածաշրջանային երկրներում: Ինչպե՞ս կարող է աշխարհն օգուտներ քաղել Հայաստանից:

«Հայկական մտքերի գագաթնաժողով»-ը յուրօրինակ հնարավորություն է մասնակիցների համար ծանոթանալ հնագույն ու միաժամանակ նաև ամենանորարար երևույթներին, որը կարող է առաջարկել այս երկիրը: Հիասքանչ բնությամբ շրջապատված ռեզորտային քաղաք Դիլիջանը, որը հայտնի է իր բուժիչ ջրերով ու ավանդական արհեստներով, լավագույն վայրն է «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացման համար»,- ասվում է  «Մտքերի գագաթնաժողովի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է:

Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից : Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս:

«Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2