Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Նիկոլ Փաշինյան. տնտեսական հեղափոխության «ֆինանսավորման աղբյուրներից» պետք է լինի բանկային համակարգը
28/03/2019 14:26
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. տնտեսական հեղափոխության «ֆինանսավորման աղբյուրներից» պետք է լինի բանկային համակարգը

Հայաստանում տնտեսական հեղափոխության «ֆինանսավորման» համար պետությունը մի քանի աղբյուրներ կգտնի: Դրանցից մեկը կլինի բանկային համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկումներին:

 Մելքումյանը նշեց, որ կառավարությունը քաղաքական հեղափոխությունից հետո հայտարարել է, որ պետք է իրականացնի նաև տնտեսական հեղափոխություն: «Ասել միայն, թե պետք է աշխատանքով ապահովել, որ մարդիկ կարողանան աշխատել, բավարար չի լինելու: Եթե մենք գյուղացուն ասում ենք, որ պետք է կառուցի անասնագոմ, հետո ինքն էլ անասուններ ձեռք բերի, նախ պետք է հասկանալ այդ պայմանները կան, թե ոչ: Մենք հայտնում ենք լավ ցանկություններ, որ պետք է փոփոխություններ կատարենք, բայց հարցադրում ենք անում` այդ գումարները որտեղից պիտի գան»,-հետաքրքրվեց Մելքումյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց` շատ կարևոր հարց է բարձրացվում, թե ով պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը: «Մենք ֆինանսական մեկ աղբյուր չէ, որ պետք է գտնենք: Մյուս կողմից ուզում եմ ասել, որ իմ կարծիքով այդ ֆինանսավորման կարևոր աղբուրներից մեկը մեր բանկային համակարգը պետք է լինի: Մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, որ թե մենք բանկային լոբիզմի հետ շատ ենք առնչվում և բանկերը լոբինգ անելու շատ հնարավորություն ունեն: Իրականում այդ գործընթացի սերտ համագործակցության նախաձեռնողը մենք ենք: Մենք անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիր ենք դնում, որ իրենք պետք է այս գործընթացները ֆինանսավորեն և ֆինանսական միջոցները դարձնեն ավելի մատչել»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով` հաշվի առնելով Կենտրոնական բանկի մասնագիտական կարողությունները` նրանք նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ծրագրերին փորձաքննական միջամտություն անելու իմաստով պետք է առավել ներգրավված լինեն: Փաշինյանի խոսքով` ինքը բացասական բան չի տեսնում այս համագործակցության մեջ: Նա հավաստիացրեց, որ իրենք որևէ լոբինգի տրվող չեն:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59