Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կենտրոնական բանկը «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը
03/04/2019 19:03
Կիսվել

Կենտրոնական բանկը «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ֆինանսական մյուս կառույցների հետ համատեղ քայլեր է ձեռնարկում  մարդկանց ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Իմ ֆինանսների ամիսը» միջոցառումն այս տարի կիրականացվի 7 կարևոր թեմաների շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի պաշտոնական բացման արարողությանն այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Իմ ֆինանսների ամիսը» արդեն ավանդական դարձած միջոցառում է: Հիմնական նպատակը տեղեկատվական, ճանաչողական, ֆինանսական տարբեր հասկացությունների վերաբերյալ հանրությանը տեղեկության տրամադրումն է: Այս տարի «Իմ ֆինանսների ամիսը» իրականցվելու է  7 թեմաների շուրջ՝ կարևոր տնտեսական ցուցանիշներ, բյուջեի կառավարում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն և զեղծարարություններից, խարդախություններից պաշտպանություն: Այս ամենը իրականացվելու է տարաբնույթ միջոցառումների միջոցով՝ տնտեսական խաղերի ինտերակտիվ մրցույթների, շրջագայությունների միջոցով: Նաև հանդիպումներ կլինեն տարբեր ֆինանսական կառույցներում՝ այդ թվում կենսաթոշակային կառավարման ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների, բանկերի հետ»,-ներկայացրեց Դարբինյանը:

Մայիս ամսվա վերջին ԿԲ-ն կամփոփի արդյունքները: Այդ տարի իրականացնելու են սոցիոլոգիական հետազոտություններ՝ հասկանալու միջոցառումների արդյունքները: Հետո այն կհամադրեն 5 տարի առաջ իրականացված հարցումների հետ: Դարբինյանը վստահեցրեց՝ ֆինանսական ոլորտում կրթական այս ծրագիրը շարունակական է լինելու:

ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ ԿԲ-ի կողմից իրականացվող 7 միջոցառումներից բացի ֆինանսական գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին ևս կունենան իրենց միջոցառումները: Այս տարի իրականացվելու է նաև բաց սեմինարների շարք: «Մենք հավաքագրել ենք, թե ինչ պահանջներ ունեն մեր քաղաքացիները, և դրան համապատասխան սեմինարներ են իրականացվելու»,-նշեց նա:

Ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը գործում է 2014-ից: Միջոցառումներն ուղղված են գիտելիքի, վերաբերմունքի և վարքագծի փոփոխությանը:  Մկրտչյան նկատեց, որ ամենադժվար բաղադրիչը վերաբերմունքը և վարքագիծը փոփոխելն է: Գիտելիք տալը դեռևս բավարար չէ, որ մարդիկ փոխեն իրենց վարքագիծը: «Մեր խնդիր է , որ որոշումներ կայացնելիս մարդը իրազեկ լինի, հասկանա, որ եթե մի բանկում վարկի տոկոսադրույքները բարձր են, չպետք է վերցնի  կամ պետք է դիմի այլ կազմակերպություն»,-ասաց Մկրտչյանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02