Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Վարչապետը պարզաբանում է, թե ինչու է նպաստի փոխարեն ավելացնում նպաստառուին վճարող պաշտոնյայի աշխատավարձը
04/04/2019 18:07
Կիսվել

Վարչապետը պարզաբանում է, թե ինչու է նպաստի փոխարեն ավելացնում նպաստառուին վճարող պաշտոնյայի աշխատավարձը

ՊԵԿ-ը պարտավորվել է, որ այս տարվա պետբյուջեի եկամուտները 40 մլրդ դրամով գերակատարվելու են, ինչը հնարավորություն է տալիս հուլիսի մեկից բարձրացնել զինծառայողների աշխատավարձն ու սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձերը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը 11.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը, դա առաջին եռամսյակում տարվա համար նախատեսված պահուստային ֆոնդը գերազանցող գումար է:

«2018թ. հարկային հավաքագրումների առումով բարդ տարի է եղել, եւ մենք շատ լարված ենք եղել, հասկանալի է, թե ինչ միջավայրում ենք գտնվում քաղաքական այդպիսի փոփոխություններից հետո, երբ օգոստոս-սեպտեմբերին ամենապոպուլյար բառը հակահեղափոխությունն էր:

Ես առիթ եմ ունեցել ասելու, որ այսպես կոչված, հակահեղափոխական դավադրության կարեւոր նպատակակետերից մեկն այն, որ կառավարությունը չկարողանա ապահովել հարկային հավաքագրումներ, ինչից շղթայական աշխատավարձեր, նպաստներ, թոշակները չկարողանան ստանալ:

Մենք լարված աշխատանք ենք ունեցել ՊԵԿ հետ, որը տեսանելի չի եղել, ուրախ եմ, որ այս տարի կարողանում ենք այն խնդիրը, որն առաջին կառավարության նիստում դրել էի ՊԵԿ առաջ, գերակատարել հարկային հավաքագրումները` առանց բիզնեսի նկատմամբ ռեպրեսիվ եւ ճնշող գործողությունների, նպատակին այսօր հասնում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վստահեցրեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է պետական ծառայությունը գրավիչ դարձնել մասնագետների համար:

Փաշինյանն անդրադարձավ դիտարկմանը, որ ասում են՝ փոխանակ նպաստառուի նպաստը բարձրացնեք, նրան նպաստառուին վճարող պաշտոնյայի աշխատավարձն եք բարձրացնում: «Այո, այդ ճանապարհով պետք է գնանք, որ նախ ապահովենք այդ գումարների հասցեականությունը, եւ տանք խթան այն պաշտոնյային, որ նա իր աշխատանքը պատշաճ կատարի»:

Վարչապետն ընդգծեց, որ նախկինում պաշտոնյաները ծրարով աշխատավարձ են ստացել, ինչն այսօր չկա:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34