Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը
06/04/2019 14:47
Կիսվել

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը

Ապրիլի 4-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի գլխավորությամբ կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցել են նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:

Նիստի սկզբում համանախագահները նշել են, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում նախորդ նիստի որոշումները ընդհանուր առմամբ կատարվել են:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրական արդյունաբերության, տրանսպորտի, սննդի անվտանգության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում: Համանախագահներն ընդգծել են, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել տուրիզմի ոլորտի զարգացմանը, որը հանդիսանում է հայ-ռուսական առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության նշանակալի ուղղություն: Այդ նպատակով կարևորվել է նիստից հետո ստորագրված 2019-2021 թնականների համար համապատասխան գերատեսչությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը:

Նիստի ընթացքում մասնավորապես համանախագահները գոհունակությամբ են փաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան՝ նշելով, որ կողմերը կշարունակեն իրականացնել համատեղ աշխատանքներ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականի տվյալներով կազմել է շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար և ավելացել է 2017 թվականի համեմատությամբ 11.2 տոկոսով:

Առանձնակի կարևորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ ստեղծելու գաղափարը, ինչը, ըստ համանախագահների, կնպաստի երկու երկրների բիզնես համայնքների արդյունավետ համագործակցության խորացմանը, ինչպես նաև կծառայի որպես բիզնեսի առջև ծառացած խնդիրների և օրակարգային հարցերի բարձրաձայնման հարթակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի համանախագահերի տեղակալի ինստիտուտ, որը կներկայացնի բիզնես համայնքը:

Երկու կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը:

Համանախագահներն առանձնակի կարևորել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն ու այդ գործընթացում հայ-ռուսական միջտարածաշրջանային ամենամյա համաժողովի կազմակերպումը:

Բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ռուսական կողմի հետ Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում հայ աշակերտների համար հայերենը որպես մայրենի և պարտադիր առարկա դասավանդելու խնդիրների վերացման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ լուսավորության նախարարությունը, ՌԴ կրթության կառավարման շահագրգիռ մարմինները և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կաջակցեն հայ խիտ բնակչության վայրերում գտնվող ՌԴ հանրակրթական կազմակերպություններում հայերենի դասավանդման զարգացմանը, որպես մայրենի լեզու և պարտադիր ուսումնական առարկա։

Ռուսական կողմը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր:

Անդրադարձել է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին և նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ: Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաև աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83