Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՀԲԸՄ Հայաստանն ու Ֆրութֆուլ Արմենիան միավորում են ջանքերը՝ Արցախում մեկնարկելու ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը
08/04/2019 16:41
Կիսվել

ՀԲԸՄ Հայաստանն ու Ֆրութֆուլ Արմենիան միավորում են ջանքերը՝ Արցախում մեկնարկելու ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը

Ֆրութֆուլ Արմենիա բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՀԲԸՄ Հայաստանը կընդլայնի իր «Կին ձեռներեցներ» ծրագիրը՝ այն հասանելի դարձնելով նաև Արցախի կանանց համար: ՀԲԸՄ «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող այս ծրագիրը Հայատանում մեկնարկել է 2017թ.՝ խթանելու կանանց կարողությունների զարգացումն ու լիարժեք կիրառումը:

«Ցանկացած երկրի զարգացում մեծապես պայմանավորված է տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներով, տնտեսական ակտիվությամբ: Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը այն  հիմնական գործիքներից են, որոնք օգնում են ստեղծել հավելյալ արդյունք, զարգացնել տնտեսությունը: Այդ իսկ պատճառով մենք պատրաստակամությամբ միանում ենք ՀԲԸՄ-ի այս նախաձեռնությանը՝ աջակցելով Արցախի կին գործարարների՝ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտում գիտելիքների խորացմանը», – ասել է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի Խորհրդի, Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը, հավելելով, որ ծրագրին մասնակցությունը հայ կանանց համար ևս մեկ հնարավորություն է ավելի արդյունավետորեն ներգրավվելու տնտեսության զարգացման ազգանվեր գործին:

Կրթական, դրամաշնորհների տրամադրման և մասնագիտական ուղղորդման փուլերից բաղկացած ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը Ֆրութֆուլ Արմենիայի աջակցությամբ Արցախում կմեկնարկի ս.թ. հունիսին:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի համոզմամբ, միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: «Տնտեսական ինքնուրույնությունը կօգնի կանանց կատարելագործել որոշումներ կայացնելու կարողությունը՝ զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով», – նշել է Յակուբյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնես գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել փոքր դրամաշնորհ ստանալու և ուղղորդման փուլում օգտվելու մեկ տարի տևողությամբ բիզնես խորհրդատվությունից, տարաբնույթ մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորությունից:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին: ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: ՀԲԸՄ Հայաստանի գործունեությանը կարող եք ծանոթանալ www.agbu.am կայքէջում:

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը արգենտինահայ բարերար, գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրվել է 2011թ: Հիմնադրամի աջակցությամբ ՀՀ-ում և Արցախում՝ տնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառույցների զարգացման ոլորտներում իրականացվել է մոտ 8 մլն դոլարի ծրագիր՝ այդ թվում, «Նուռ» ծրագրի շրջանակում Արցախի դպրոցականներին է նվիրաբերվել ավելի քան 10.500 համակարգիչ, ուսուցիչների և աշակերտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75