
Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին:
ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի, ինչպես նաև միջազգային մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ միջազգային տնտեսական և ֆինանսական զարգացումների, տնտեսական աճի, կապիտալի շուկաների և ֆինանսական տեխնոլոգիաների փոխկապվածության, համաշխարհային տնտեսության մարտահրավերների, ֆինանսական հոսքերի կառավարման և այլ հարակից թեմաների շուրջ: