Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը
10/04/2019 20:52
Կիսվել

Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը

Հայաստանի զբոսաշրջային կոմիտեի և Ռուսաստանի զբոսաշրջության գործակալության միջև կստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր: Նախանշված գործողություններով երկրները կավելացնեն միասնական զբոսաշրջային արդյունքը, զբոսաշրջիկների այցերը փոխադարձաբար կավելանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր՝ 2019-2021թթ համար: Փաստաթղթով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միասնական զբոսաշրջային արդյունքի ավելացմանը, այսինքն` զբոսաշրջիկների թվի ավելացմանը երկու ուղղություններով: Պետք է ձգտեն գործընթացներն այնպես իրականացնել, որպեսզի կարողանան ուղիղ կապեր ստեղծել տեղական զբոսաշրջային գործակալությունների միջև»,-ներկայացրեց փոխնախարարը:

Երկու կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի ազգային զբոսաշրջային արտադրանքները լայն տարածում ստանան անդամ երկրներում: Մասնավորապես այդ տարածումը պետք է տեղի ունենա տեղեկատվական թերթիկների, պաստառների և նմանատիպ այլ միջոցներով, որպեսզի խթանվի փոխադարձ այցելությունների քանակը: Ծրագրի մեջ մասնավորապես ներառված է, որ կողմերը պետք է իրար հետ փոխադարձաբար իրենց երկրներում հաստատված մարքետինգային ռազմավարությունների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակեն:

Փոխնախարարը նշեց, որ երկրները նաև պետք է ջանքեր գործադրեն, որ փոխանակվեն ուսուցողական ծրագրերով, մասնագիտական  կադրերով, լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպեն, որպեսզի զբոսաշրջության գրավիչ ուղղություններն ավելի հասանելի դառնան անդամ երկրներում: Գործողությունների ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար: «Կարծում ենք, որ այն էապես կավելացվի զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների թիվը: Գործողությունների ծրագրի շրջանակում կհաղթահարվեն նաև որոշակի ընթացակարգային խոչընդոտներ, եթե լինեն»,-եզրափակեց փոխնախարարը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11